Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Առավոտյան 08:05-ին է Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն ստացել Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում հրդեհի բռնկման մասին:
Հրդեհի պահին տանը 4 մարդ կար: Մայրը չի հասցրել բոլոր 3 երեխաներին հանել կրակից: Կարողացել է փրկել միայն 7 տարեկան տղային, 3 և 5 տարեկան աղջիկները մահացել են այրվածքներից ու ծխահարությունից:
