Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկ փողոցում… Բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների. Կան զոհեր (լուսանկարներ)

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Դավիթ Բեկ փողոցում:

NEWS.am-ի ունեցած նախնական տեղեկություններով «ԶԻԼ» բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների, որոնցից մեկը վերածվել է մետաղի ջարդոնի:

Նախնական տեղեկություններով կա երկու զոհ, եւս մեկի վիճակը ծանր է:

Ժամանել են մի քանի շտապօգնության մեքենաներ: Այստեղ են քննչականի աշխատակիցները:

Կիսվել ձեր ընկերների հետ