Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․

«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ  ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Հետագա բուժման համար  նրան Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»։

Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ. Մարդանյանն է (ծնվ. 1980թ.)։

Այդ մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունից հաստատել էին, որ Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա։

Կիսվել ձեր ընկերների հետ