Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել երգիչ Արսեն Սաֆարյանը, ով խոսել էր մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Զրույցի ընթացքում Արսեն Սաֆարյանը խոսել էր նաև առողջական խնդիրների մասին ու պատմել, թե ինչու էր տևական ժամանակ ձեռնափայտով․
«Ես կոնքազդրային հոդի վնասվածք ունեի, բարդացումներ եղան, հետո օմիկրոնը եկավ, քայքայվեց, սկսեցի բուժման պրոցես, ոչինչ չօգնեց ու գնացինք արդեն փոխպատվաստման։ Շատ դժվար 2 տարի ու կես ես ունեցա, որովհետև, երբ առողջությանդ հետ մի բան այն չի, դառնում ես կիսատ, սկսեցի ինչ-որ ժամանակ կանգնած չերգել, շատ-շատ համերգներից հրաժարվեցի։ Սկսեցի ինչ-որ տեղեր դուրս չգալ, ինչ-որ մարդկանց հետ չշփվել, խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Ընկերներս, ընտանիքս իմ կողքին էին։ Իհարկե, ես ինձ ջանջալ հիվանդ չեմ համարում»։