Եթե անուններ չտվեց ուրեմն ստախոս է. Աղազարյանը` Քարամյանի մասին

« Էլեմենտար բան է, թո՛ղ անուններ տա , ո՞վ է իրեն դիմել իմ տղայի հարցով, գնացե՛ք իրեն հարցրե՛ք, թե ով է դիմել իրեն իմ տղայի հարցով, եթե անուններ չտվեց, ուրեմն ստախոս է», — ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ արձագանքելով Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ խորհրդարանի դահլիճում Արգիշտի Քարամյանն ակնարկել էր, որ Աղազարյանի որդիների քրեական գործով իրեն դիմել են՝ մեքենաները վերադարձնելու հետ կապված։

«Եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, ապա պատասխանեք այդ հարցին», — ասել էր Քարամյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ