Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 38 երթուղին՝ Ծարավ Աղբյուր-Ջրաշեն:

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Կիսվել ձեր ընկերների հետ