Արտակարգ դեպք Երևանում…32-ամյա կինը քթի վիրահատության ժամանակ մահացել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին «Արթմեդ» բժշկականկենտրոնում բուժառու է մահացել:

Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը ոստիկաններն ու քննիչները պարզել  են, որ մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս-ն է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:

Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել ձեր ընկերների հետ