Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Մարտի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

Հանդիպմանը քննարկվել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ։

Կիսվել ձեր ընկերների հետ