Գլխացավեր, անքնություն, ինսուլտի նախանշաններ, էպիլեպտիկ ցնցումներ. հարցեր նյարդաբանին

«Բոլոր հիվանդությունները նյարդերից են» արտահայտության մեջ ճշմարտություն կա, քանի որ ամեն հիվանդություն ունի իր նյարդաբանական դրսևորումը։

Ինչպե՞ս հասկանալ, որ գլխացավը բուժման կարիք ունի։ Ինսուլտի նախանշանների դրսևորումից ինչքա՞ն ժամանակ հետո պետք է հասնել հիվանդանոց։ Որո՞նք են էպիլեպսիայի ամենաարդյունավետ դեղերն ու ինչու՞ է պետպատվերով տրվող դեղորայքն անիմաստ։

Ինչու՞ անքնության դեպքում մելատոնին խմելը չի օգնի և ինչպե՞ս պայքարել քնաբերների անկանոն նշանակման դեմ։

Վեգետաանոթային դիստոնիա, օստեխոնդրոզ. ի՞նչ ախտորոշումներ են ու արդյոք ունեն բուժման կարիք։ Ինչու՞ ենք բոլորս վաղ թե ուշ առնչվելու Ալցհեյմեր, Պարկինսոն հիվանդությունների հետ։

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև՝ ոլորտի միֆերի ու կարծրատիպերի մասին #Բժշկիմոտ շարքում զրուցել ենք ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ, Նյարդաբանների ասոցիացիայի փոխնախագահ,«Աստղիկ» ԲԿ-ի և «Սիրմեդ» ԲԿ-ի Նյարդաբանության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի հետ:

Պարզ հարցեր՝ նյարդաբանության մասին

Պետք է դիմել նյարդաբանին, եթե…
Ի՞նչ պրոֆիլակտիկ ստուգումներ ու ի՞նչ հաճախականությամբ պետք է իրականացնել
Ի՞նչ տարածված միֆեր ու կարծրատիպեր կան ոլորտում
Նյարդաբանական խնդիրներն ավելի շատ բուժվու՞մ են, թե՞ ոչ

Պատասխանները տեսանյութում

 

Կիսվել ձեր ընկերների հետ