FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը պահանջել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Շարժման անդամներն այս րոպեներին հավաքվել են ՀՖՖ գրասենյակի դիմաց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հետ հանդիպում, սակայն Արմեն Մելիքբեկյանը չի ներկայացել։

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմը Երեւանում 0:2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Դրանից հետո ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

Սկոպյեում թիմերի առաջին խաղում դարձյալ 2:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։

C լիգայի չորրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով առաջատարն է։ Հայաստանի թիմը 4 միավորով երկրորդն է։

Կիսվել ձեր ընկերների հետ