Որտե՞ղ է այս պահին 11-ամյա տղան, ում փնտրում էին ծնողները…մանրամասներ

Այսօր՝ մարտի 21-ին, համացանցում տեղեկություններ էր տարածվել, որ որպես անհայտ կորած որոնվում է Երևանի բնակիչ 11-ամյա Գրիգոր Դ․-ն։

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ժամը 13։50-ի սահմաններում Երևանի Գևորգ Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցից դուրս էր եկել և պետք է գնար տուն, սակայն քանի որ երեխան ուշացել էր, ծնողները դիմել էին ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով որպես անհայտ կորած փաստաթղթեր են ձևակերպվել ու փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ երեխան հայտնաբերվել է, նրա կյանքին և առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում։

Կիսվել ձեր ընկերների հետ