Նիկոլ Փաշինյանի 50-ամյակն է. Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ:

Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն կապում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Կիսվել ձեր ընկերների հետ