Ջրով են լցվել տների առաջին հարկերը, հեղեղվել են ճանապարհները, ճանապարհային երթևեկությունը խաթարվել է։ Օդերևութաբանները նախազգուշացրել են…

Ուժեղ անձրևներ և հեղեղումներ Ավստարլիայի Սիդնեյ քաղաքում

Սիդնեյը և նրա արվարձանները շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, տուժել են ջրհեղեղներից։ Մեկ օրում դիտվել են հունիս ամսվա նորմայից ավելի տեղումներ, ինչպես հայտնում է Daily Mail-ը։

Տեղի օդերևութաբանների տվյալներով տեղացել է 171մմ անձրև, այնինչ հունիսի ամսական նորմայի ցուցանիշը կազմում է 132 մմ: Հորդառատ անձրևը պայմանավորված է եղել ցիկլոնի ազդեցությամբ, որի հետևանքով վտանգավոր եղանակային պայմաններ են դիտվել Սիդնեյի, Կենտրոնական ափի և Հանթերի ափամերձ շրջաններում:

Ավելի վաղ հանրապետության ողջ տարածքում հորդառատ անձրևներ են տեղացել։ Ջրով են լցվել տների առաջին հարկերը, հեղեղվել են ճանապարհները, ճանապարհային երթևեկությունը խաթարվել է։ Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ անբարենպաստ եղանակը քաղաքում կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ Սպասվում են ուժեղ քամիներ՝ ժամում մինչև 125կմ արագությամբ։

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուսափել ճանապարհորդություններից և մնալ տանը։

Կիսվել ձեր ընկերների հետ