Ուժեղ պտտահողմն ու կարկուտը հսկայական վնասներ են հասցրել Արթիկ քաղաքին ու հարակից գյուղերին (Լուսանկարներ)

Արթիկի համայնքապետարանից հայտնում են․

 

«Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։

 

Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։

 

Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։

 

Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։

 

Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով»։

Կիսվել ձեր ընկերների հետ