Տավուշում шկանապшյթյունային վնшսվածք է ստացել զինծառայող․ ՀՀ ՊՆ

Քիչ առաջ ուղիղ եթերում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

Տեղեկության իսկությունը «Հրապարակ»-ը փորձել է ճշտել Պաշտպանության նախարարությունից, որտեղից հայտնել են․ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։

Այդ մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ