«Հրապարակ»․ Հայաստանն իր ընտրությունն արդեն արել է` ընդդեմ ռուսաստանի

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

— Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը կարծես մոտենում է ավարտին: Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է լիարժեք հրադադարի եւ խաղաղության:

— Հակամարտությունն ավարտին չի մոտենում: Ուկրաինայի կապիտուլյացիա չկա, այդ պատճառով էլ պատերազմը կշարունակվի: Զելենսկին օգտվում է Եվրամիության աջակցությունից եւ մասամբ՝ Միացյալ Նահանգների աջակցությունից, այդ պատճառով էլ վերջը դեռ չի երեւում:

— Բայց չէ՞ որ Թրամփը հայտարարեց՝ վերջ կդնի Ուկրաինայում պատերազմին:

— Եվրամիությունն օգնում է Զելենսկուն, իսկ Եվրամիության վրա Թրամփն ազդել չի կարող:

— Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ավարտից հետո Ռուսաստանը մտադի՞ր է Հարավային Կովկասում վերականգնել իր ազդեցությունը, ներկայությունը, եւ ո՞ր երկիրն է նրա համար լինելու  գլխավորը:

— Ռուսաստանն արդեն զբաղվել է Անդրկովկասով եւ սկսեց հենց Հայաստանից: Սակայն ես Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների կարգավորման որեւէ հեռանկար չեմ տեսնում: Հայաստանն իր ընտրությունն արել է, եւ այդ ընտրությունը դեմ է Ռուսաստանին:

— Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելելու է Բաքու եւ հինգ օր այնտեղ է լինելու: Այդքան երկար այցելություններ, որպես կանոն, պետությունների ղեկավարները չեն ունենում:

— Իսրայելի եւ Ադրբեջանի համար կարեւորագույն ընդհանուր թեման Իրանի դեմ իրենց պայքարն է:

— Իսկ կարծում եք` ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա՞ծ է այդ պայքարի առնչությամբ քննարկումը:

— Անշուշտ, Իրանի դեմ իրենց պայքարում Իսրայելն ու Ադրբեջանն օգտվում են ԱՄՆ աջակցությունից:

— Դա ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա, ըստ Ձեզ:

— Հիմա Հայաստանն էլ է Իրանի դեմ, պարզապես չեմ կարծում, թե Բաքուն թույլ կտա Հայաստանին՝ միանալ իրենց ընդհանուր կոալիցիային:

— Ստացվում է, որ Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների պարագայում Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանը ռազմական գործողությունների դաշտ դառնալու վտանգի առա՞ջ է:

— Հայաստանը ոչ մեկի դեմ չի կռվի, եւ Հայաստանում կռվող չկա՝ Հայաստանն արդեն հանձնվել է:

— Փաշինյանը դեռ Հայաստան չէ:

— Սակայն Փաշինյանի դեմ ռեալ ընդդիմություն եւս չկա։

Կիսվել ձեր ընկերների հետ