Դու միշտ կհիշվես… Արա Մարտիրոսյանի նախկին կնոջ հուզիչ հրապարակումները

starnews.am-ը գրում է. Հայտնել ենք, որ երեկ սիրված երգիչ, երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Երգիչը կդառնար 47 տարեկան:

Այս առիթով Արայի նախկին կինը`Մերսեդեսը, համատեղ արխիվային լուսանկարներ է հրապարակել`խոստովանելով, որ երգչին միշտ կհիշեն ու կկարոտեն:

Նախորդ տարեվերջին համացանցի ամենացավալի լուրերից մեկը սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահն էր: Մարդիկ արտասվում էին և չէին հավատում իրականությանը:

Երգչի մահվան անժամանակ լուրը Հայաստան բերեց նաև նրա որդուն` 18-ամյա Ալենին, ում շատերը առաջին անգամ էին տեսնում:

Ալենը Արայի և Մերսեդեսի որդին է:

Կիսվել ձեր ընկերների հետ