Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել որ մի օր նման կադրեր կտեսնեմ…կադրեր Բաքվի դատավարությունից

Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել որ մի օր նման կադրեր կտեսնեմ։

Անզորությունից տեղս չեմ գտնում…չգիտեմ ինչպես նրանց օգնել:

 

Բաքվի զինվորական դատարանում սկսվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությունը»։

Դատական ​​ֆարսը կշարունակվի հունվարի 21-ին:

Ադրբեջանի բանտում են այս պահին գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ