Ռուբեն Վարդանյանի որդին դիմել է հանրությանը (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր և մյուս հայ քաղբանտարկյալների։ «Եթե հայ բանտարկյալները, այդ թվում՝ հայրս, չազատվեն, ոչ մի հայ ապահով չի լինելու»,-նշում է Դավիթ Վարդանյանը։ Նա ընդգծում է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք հետագա սերունդների և հայ ժողովրդի գոյությունը։

Կիսվել ձեր ընկերների հետ