Ո՞ր հիվանդություններն են սրվում գարնանը

Գարնան առաջին ամիսն ավրտվեց, գարնանային հաճելի եղանակը նույնպես զգացնել է տալիս: Սակայն գարնանը զարթոնք է ապրում ոչ միայն բնությունը, այլև մեր օրգանիզմը, որը դեռևս չհարմարված եղանակային նոր պայմաններին, բարդություններ է առաջացնում խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Գարնանը ի՞նչ հիվանդություն ունցող մարդիկ պետք է առավել ուշադիր լինեն և ի՞նչ պետք է անեն սրացումները կանխելու համար:

Գարունն ավանդաբար կապված է ալերգիկ հիվանդությունների սրման հետ։ Տարբեր բույսերից ալերգիկ դրսևորումներից բացի՝ կարող է ակտիվանալ նաև ասթման: Դրա խթան կարող են հանդիսանալ ծաղկափոշին, արևը, բորբոսը, միջատներին վանող միջոցները, քիմիական նյութերը, մաքրող միջոցները, փոշին և այլ:

Ձմեռվանից հետո օրգանիզմի ուժերը սպառվում են, և մրսածությունը կարող է ընթանալ ավելի սուր՝ բարդություններով։ Ակտիվանում են նաև աղիքային վիրուսները։ Դրանք տարածվում են ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ կեղտոտ ձեռքերով, անորակ սննդով պայմանավորված։

Ստամոքսի և աղիների խոցերը նույնպես սրանում են՝ պայմանավորված եղանակով՝ ջերմաստիճանի տաքացումով, սննդակարգի ռեժիմով:

Ավանդաբար գարնանը սրվում են նաև հոգեկան խնդիրները՝ նևրոզ, դեպրեսիա։ Հրահրողը սթրեսն է, սննդային բաղադրիչների բացակայությունը, նյարդային համակարգի գերծանրաբեռնվածությունը և երկար ձմեռվանից հետո սովորական հոգնածությունը։

Կիսվել ձեր ընկերների հետ