Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դեպի «Բագրատաշեն» անցակետ տանող ճանապարհները Հասարակություն 26 Մայիս, 2024 10:50

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։

Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։

Ճանապարհների վիճակի կարգավորվելուն պես՝ Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի, միաժամանակ, կարող եք հետևել լրահոսին։

Կիսվել ձեր ընկերների հետ