Հոգու երգ…երբեք չեմ դադարի էս երգը լսել։
Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի,
Քո սիրտը թող երբեք վշտով չլինի:
Եթե կյանքում գեթ մեկ անգամ վշտանաս,
Վիշտդ հովի նման թեթև թող լինի,
Իսկ թե հանկարծ սև աչերդ արտասվեն,
Արցունքդ թող սրտիս վրա վերք լինի,
Թող հողմերը հոգիս հանեն, ծվատեն,
Միայն սիրտդ, սիրտդ թեթև թող լինի։
Տարիները լուռ կսահեն ու կանցնեն,
Անցած սերը էլ ետ բերել չի լինի,
Միայն սիրո արցունքները կմնան,
Արցունքները, իղձ ու երազ թող լինի:
