ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել։ Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը:
Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ` զարկերակային ճնշման բարձրացում սրտի կծկումների հաճախության բարձրացում սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ:
Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է գտնվեն բժշկի (ընտանեկան բժիշկ, սրտաբան, թերապևտ) հսկողության տակ անհրաժեշտության դեպքում` նշանակված դեղի դեղաչափերը կարգավորելու համար:
Զարկերակային գերճնշումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ` սիրտ-անոթային հիվանդություններ (սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և այլն) ուղեղանոթային հիվանդություններ (ներուղեղային արյունահոսություն, իշեմիկ ինսուլտ, անցողիկ իշեմիկ գրոհ և այլն) պերիֆերիկ զարկերակային հիվանդություն երիկամների հիվանդություններ հիպերտենզիվ ռետինոպաթիա: Փոփոխելով ապրելակերպը` կարելի է հասնել զգալի բարելավման, այն է` գիրության առկայության դեպքում նվազեցնել մարմնի զանգվածը սննդի մեջ նվազագույնի հասցնել աղի քանակությունը հաճախակի մարզվել, քայլել
