Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշն ունեն. Ալեն Սիմոնյան

«Ձեր դեմը դրած դրոշակին (Արցախի Հանրապետություն-Panorama.am) ամեն անգամ նայելուց հիշեք, որ դուք քվերակել եք՝ դրոշակի այն կտորը Ադրբեջանի Հանրապետություն է, ու չգաք այստեղ, մարդկանց աչքերին թոզ չփչեք»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորներին։

«Ու չգաք այստեղ, մարդկանց աչքերին թոզ չփչեք: Այդ ես չեմ ասում, Վահագն Ալեքսանյանը չի ասում, որ դուք սպառվել եք, այդ ձեր միտինգների դատարկությունն է ասում, ձեր Սրբազանի մաշվածությունն է ասում, ձեր մաշված Վազգեն Մանուկյանն է ասում, որ 5 հոգի մարդ չեք կարողանում հավաքել։

Դաշնակցությունը, որ ազգային կուսակցությունն է, Արծվիկ Մինասյանն ամեն անգամ այստեղ ելույթ ունենալուց ասում է, ու Դոգը հավասար վարկանիշ ունեն: Գնացեք, դրա մասին մտածեք։ Ամաչեք, ձեր արածների համար, ամաչեք: Ազգային կուսակցություն եք, փոխանակ գաք, կանգնեք Հայաստանի առաջ, պատմական իրավիճակ է, Ադրբեջանի նարատիվները բերում եք այստեղ, կարդում եք լուրջ դեմքով, ձեզ էլ թվում է՝ ազգանվեր գործ եք անում: Չենք թողնելու, ես չեմ թողնելու, ժողովուրդը:

Դուք պետություն եք ծախել։ Տեսանք՝ մի պետությունում իշխանություն դարձաք, երեք օր տևեց»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

 

Կիսվել ձեր ընկերների հետ