Հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արդեն 3-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի։

Թանդիլյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է, շտապօգնություն են կանչել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրա ընկերներից, մասնագիտությամբ՝ բժիշկ Կարեն Մաթևոսյանը։

«Հաճախասրտությունը պարբերաբար կրկնվում է բարձր թվերի վրա։ Առավոտյան ինքներս կառավարեցինք, բայց քիչ առաջ ստիպված եղանք շտապօգնություն հրավիրել, սիրտը հետազոտեցին»,- նշել է Մաթևոսյանը։

Այս պահին Թանդիլյանի վիճակը կարգավորված է։

Կիսվել ձեր ընկերների հետ