Հերոս Մելիքսեթ Սարգսի Արոսյանը ծնվել է 1992 թվականին, Շիրակի մարզի Ղազանչի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում, հայրը՝ դպրոցի զինղեկն էր, մայրը՝ դասվար։ Նա ևս շարունակել է ծնողների աշխատանքը․ մեկ տարի էր՝ աշխատում էր Ղազանչիի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։
Ավարտել էր Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը։ Արժանացել էր սպայի կոչման։ Մելիքսեթը տան միակ արու զավակն էր, ունի մի քույր։Ծառայել է Արարատի զորամասում, ծառայելու ժամանակ պարգևատրվել էր՝ «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանց» շքանշաններով։
Հետախույզ դիպուկահար էր, այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում և Երևան-Արցախ մայրուղու ցուցատախտակին։ Մելիքսեթը նաև որսորդմիության անդամ էր, ազատ ժամանակ իր որսորդական շների հետ դուրս էր գալիս որսի, երբեմն էլ ձկնորսության էր գնում։ Այնքան բարի էր, ընկերասեր, բոլորին նվիրված, յուրահատուկ մարդ էր, ոչ մեկին ոչ մի անգամ չէր նեղացրել, բոլորին հասնող, օգնող էր։ Մեծ շրջապատ ու անուն ուներ։
Մելիքսեթը պահեստազոր էր Վանաձորի զորամասում ,այնտեղից մեկնել է Ջաբրայիլ ու մասնակցել թեժ մարտերին։ Մարտական ընկերները պատմում են, որ շատ մոտ է եղել թշնամուն, իր դիվերսիոն հետախուզական խմբով, հմուտ դիպուկահարւթյամբ հետ է շպրտել հակառակորդին, բնաջնջել նրանցից շատերին, կենաց-մահու պայքար է մղել, առգրավվել է 7 ավտոմեքենա զենք-զինամթերքներ։ Վիրավորվել էր, հասցրել էին հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել էր։ Ասում էին՝ որտեղից այդքան ուժ, քաջություն այդ նուրբ դիմագծերի տակ։
Նա պատվով կատարեց իր պարտքը, վեհ առաքելությունը, ընկավ հերոսի մահով, նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգությունը, խաղաղ երկնքի տակ ապրելու ամեն մի պահը, մենք պարտական ենք մեր բոլոր հերոսներին, ովքեր մեր երազած հաղթանակն էին կերտում։
Հավերժ հիշատակ
Պատիվ ունեմ ներկակացնելու