Հոկտոմբերի 16-ին Բուենոս Այրեսում 31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ, One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
![]()
Արտիստի մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, ԶԼՄ-ները չեն բացառում, որ Լ.Փեյնն ինքնասպան է եղել:
Փեյնը նաև ֆիլմերի և սերիալների մեջ է հայտնվել, որոնցից են iCarly սերիալը և One Direction-ի ինքնակենսագրական ֆիլմ This is us-ը։
Փեյնը հայտնվել է «Attitude Magazine»-ի շապիկին, «Տարվա ամենակրքոտ տղամարդ» մրցանակին արժանանալուց հետո։
