Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է ունեցել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է ունեցել, Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարական ինստիտուտներն ամրացնելու հարցում, մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարեփոխելու դատական համակարգերը, որ ունենանք ավելի ապահով երկիր։

Կիսվել ձեր ընկերների հետ