«Երազում եմ, որ հայրենիքս ունենա արժանի ղեկավար». Լիլու

Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի Լիլուն, ում հետ կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներից:

— Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:

-Ամենամեծ սուտը, որ լսել եմ իմ կյանքում դա 2008 թվականին էր, որ ես ունեմ 5 տարեկան երեխա և հանձնել եմ մանկատուն: Դա ամենասարսափելի սուտն էր ինձ համար:

— Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում:
— Երբ տան հատակին ինչ -որ հետք տեսնեմ, տան մաքրությունն ինձ համար պետք է հնարավորինս իդեալական լինի:

— Իսկ ի՞նչն եք հաճույքով անում:

-Ներկայումս հաճույքով քնում եմ, ինչը հաճախ չեմ կարողանում անել:

— Ձեր կյանքի ամենադժվար շրջանը:

-Երբ նոր էի տեղափոխվել Միացյալ Նահանգներ, առաջին մեկ տարին ամենադժվար փուլն էր:

— Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ:

-Փոքր ժամանակ երազում էի դառնալ լեռնագնաց, ոչ մի կապ չունի իմ բնագավառի հետ:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախենում եմ, երբ երեխաներս հիվանդանում են, շատ վախկոտ եմ այդ առումով:

-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Մեկ-մեկ «չփխում» եմ գրողին, մեկ- մեկ էլ՝ ծիծաղով եմ վերաբերվում:

-Ինչի՞ց եք ամաչում:

-Ոչ մի բան չեմ անում, որից կարող եմ ամաչել:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Իմ բոլոր երազանքները կապված են իմ հայրենիքի հետ, միայն մտածում եմ, որ սահմանները լինեն ապահով, հայրենիքս ունենա արժանի ղեկավար:

-Ի՞նչը կարող է ձեզ հունից հանել:

-Ինձ դժվար կարողանա ինչ-որ բան հունից հանել, որովհետև տարիքի հետ հավասարակշռվածություն եմ ձեռք բերել:

-Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում:

-Բնավորությանս մեջ կփոխեի չափից շատ խղճով լինելը, դա շատ է խանգարում ինձ սթափ լինել: Երբ ինչ-որ բան խղճիս վրա շատ է ծանրանում, չեմ կարողանում զգոն լինել: Կուզեի մի քիչ սառը լինել:

-Հաջողության հասնելու համար ի՞նչն է առանցքային՝ աշխատասիրությո՞ւն, խե՞լք, թե՞ ծանոթ:

-Աշխատասիրություն: Երբ դա ունես, սկսում ես խելքով մտածել և ծանոթի կարիք չի լինում:

— Ի՞նչ փոխեց ձեր կյանքում հայտնիությունը:

-Առանձնապես չեմ հասկացել հայտնի լինելը որն է, քանի որ ես չփոխվեցի: Միշտ զգացել եմ, որ իմ լսարաննն ինձ անկեղծ է սիրել և դա եղել է փոխադարձ:

Կիսվել ձեր ընկերների հետ