Երևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամն ահազանգում է

«Մայր Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվում է հարցը, որ աղբահանությունը կատարվում է ոչ պատշաճ, եւ փողոցները մնում են աղբի մեջ: Այս մասին իր «լայվում» հայտնել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը եւ ցուցադրել Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տիրող իրավիճակը:

Տեսանյութում երեւում է, որ աղբամանները ամբողջությամբ լիքն են, աղբի մի մասը աղբամանների կողքին է լցված:

«Աղբը գտնվում է փողոցում, տարբեր վարչական շրջաններում ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է նա:

Կիսվել ձեր ընկերների հետ