Ո՞նց թե մեռել է Դավիթը, էս ինչա՞» ու չի լսում մյուսներին…Մի կերպ հանգստացնում են, ուշքի են բերում։ Հաջորդ օրը մոտեցա ձեռքս դրեցի ուսին, ասեցի «Լալա՜»։ Հռհռում էր. Դավիթ Հակոբյան

Ես իրեն տխուր չեմ կարողանում հիշել, այդ տեսակ մարդ էր նա, կյանքով, երջանկությամբ լի, բոլորին երջանկություն սովորեցնեող, թվում էր թե բոլոր ցավերին թեթև նայող, բայց դե..․ ․ լրագրողների հետ զրույցում ասաց վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

Նա Լալա Մնացականյանի հետ կապված պատմություն հիշեց՝ նշելով, որ նրան միշտ հիշելու է ուրախ։

«Մի ներկայացում էինք արել, որտեղ ես մահացածի դեր էի խաղում, նկարը սև ժապավենով առաջին պլանում դրված էր։ Լալան չէր նայել ներկայացումը, մտնում է ու տեսնում իմ նկարը՝ սև ժապավենով ու սկսվում է հիստերիկան մոտը. «ո՞նց թե մեռել է Դավիթը, էս ինչա՞» ու չի լսում մյուսներին։ Մի կերպ հանգստացնում են, ուշքի են բերում։ Հաջորդ օրը մոտեցա ձեռքս դրեցի ուսին, ասեցի «Լալա՜»։ Հռհռում էր, գրկել էր ու բաց չէր թղնում, ոնց որ էն աշխարհից եկա»,-հիշեց դերասանը։

Կիսվել ձեր ընկերների հետ