Starnews.am-ը գրում է. Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով, որոնցում արտահայտում է իր ցավն ու անհանգստությունը Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի կյանքում ի հայտ եկած վերջին տարիների դժվարությունների մասին:
Նա նաև խոսում է մի շարք ներքաղաքական իրադարձությունների մասին`մշտապես արտահայտելով իր տեսակետը:
Այս անգամ Նազենին խոսել է այսօր և վաղը Բեռլինում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին:
Հաղորդավարուհու գրառումը`ստորև
Նշենք, որ Նազենին ավելի վաղ խոսել էր այն մասին, որ այս օրերին`երբ ընթանում է Մեծ պահքը, խորհուրդ է տրվում խուսափել հայհոյախառն բառեր օգտագործելուց և մի շարք քայլեր անելուց: Նազենիի խոսքով`թերևս սա ամենից բարդն է, երբ կարդում ես լուրերը և որոշների տխմար տեքստերը: