Հիշո՞ւմ եք փոքրիկ Նվերին…Նվեր Ղազարյանը մահացել է ռմբակոծման ժամանակ, մահացել է նաև Նվերի եղբայրը՝ Միքայելը

Նվեր Ռադիկի Ղազարյան (2015֊2023)։

Ծնվել է Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում։ 2019-ին ընտանիքով տեղափոխվել են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնք։ Սովորում էր Սառնաղբյուրի տարրական դպրոցի 3֊րդ դասարանում։

2023 թ․ սեպտեմբերի 19֊ին փոքրիկ Նվերը գյուղի ռմբակոծման ժամանակ կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել ու մահացել։ Նույն օրը ու նույն վայրում մահացել է նրա ավագ եղբայր Միքայելը, վիրավորվել փոքր եղբայր Սեյրանը։

 

Կիսվել ձեր ընկերների հետ