«Լալան լույս դարձավ»… Դերասանուհու ամուսինը կնոջ վերջին հրաժեշտից հետո հրապարակում է արել

starnews.am-ը գրում է. Լալա Մնացականյանի ամուսինը՝ հայտնի գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը փոխել է իր ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը: Արվեստագետը կնոջ մահից հետո լուսանկար է հրապարակել, որն արտացոլում է լույսը խավարում:

Այս լուսանկարով սիրված դերասանուհու ամուսինն ուզում է ասել`Լալան լույս դարձավ:

Հավելենք, որ Աշոտ Համբարձումյանը վերջին օրերին գրեթե ամեն օր՝ ֆեյսբուքյան իր էջով, բարի լույս էր մաղթում բոլորին, գրելով՝ Բարի լույս Հայ ու Հայաստան։

Կնոջ մահվան նախօրեին ևս բարի լույս էր մաղթել, որին ի պատասխան հարազատները գրել էին՝ «Երանի այսօր էլ բարի լուր լսեինք․․․․․»։

Կիսվել ձեր ընկերների հետ