«Կորուստների շղթան ավարտ չունի… Այսօր էլ՝ Լալա Մնացականյանը…»…Չարխչյանը՝ Մնացականյանի մասին

«Կորուստների շղթան ավարտ չունի… Այսօր էլ՝ Լալա Մնացականյանը…»,-անդրադառնալով ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանի մահվանը՝ գրումէ գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանը։

Նա հիշում է.

«Ես առաջին անգամ նրան տեսա 1989 թվականին, բեմի վրա: «Փրկեք մեր հոգիները». այսպես էր կոչվում պիեսը, որի մասին այսօր էլ կարող եմ առանց տատանումների ասել՝ նման ներկայացում մեր թատրոնի նորագույն պատմության մեջ մատերի վրա կարելի է հաշվել: Ովքեր տեսել են՝ կհաստատեն խոսքս:

Լալան Լիզա էր խաղում: Չէ, չէր խաղում, ապրում էր այդ դերը՝ զգալով դրա ողբերգականության յուրաքանչյուր ջիղ: Այդքան երիտասարդ ու այդքան խորը: Այդքան տարողունակ: Այդքան հմայիչ: Հետո նա պիտի դառնար դժվար ժամանակների դերասան, որ ջանում է ամեն գնով մնալ այն, ինչ ինքը կա, թեև երբեմն ժամանակն ավելի զորեղ է գտնվում…

Փրկեք մեր հոգիները: Փրկեք ձեր հոգիները, մարդիկ: Հոգու փրկությունից է սկիզբ առնում մարդու փրկությունը»։

Կիսվել ձեր ընկերների հետ