Գրեթե մեկ ժամից կսկսի այսօրվա հանրահավաքը…լուսանկարներ

Գրեթե մեկ ժամից կսկսի այսօրվա հանրահավաքը…լուսանկարներ:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին կեսօրից Կիրանցից երթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- երթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Երթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

Կիսվել ձեր ընկերների հետ