Կա՞ն հայեր Մոսկվայի զոհերի մեջ..ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց

Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են, տեղեկություն լինելուն պես կհաղորդենք:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի վերաբերյալ։

«Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից։

Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,-ասված էր հայտարարության մեջ:

Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

Կիսվել ձեր ընկերների հետ