Վաղը կգնանք Գյումրի․ ժամը 18:00-ին մեծ հանրահավաք է լինելու։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազան։
«Վաղը ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից ավտոերթով կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում։
Ժամը 14:00-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում կլինի: Երեխաներն են հանդես ունենալու: Այնուհետև նույն վայրում, ժամը 18:00-ին մեծ հանրահավաք է լինելու»-հայտարարել է նա։