Ոսկե մեդալը նվաճած Ալեքսանդրան Գյումրու մանկատան սան է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում 55 կգ քաշային հայ մարզուհին՝ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդրան կամ ինչպես շատերը նրան դիմում են՝ Սաշան Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաներից է։

Կիսվել ձեր ընկերների հետ