Իրանում hnւղարկավորել են նախագահին և ԱԳ նախարարին (լուսանկարներ)

Հինգշաբթի՝ մայիսի 23-ին, Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանում։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Մինչդեռ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին հուղարկավորել են մայրաքաղաք Թեհրանի Աբդուլ Ազիմ Հասանիի դամբարանում:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Ռաիսիի հուղարկավորությունը

Կիսվել ձեր ընկերների հետ