Քարաթափում Տավուշ գյուղում
Մարտի 20-ին, ժամը 18:00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (ընդհանուր ծավալը՝ մոտ 20 խմ)․ փակվել է տուն տանող ճանապարհը (մոտ 10 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ), տուժածներ չկան։ Ճանապարհը բացելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և լանջի վտանգավոր հատվածից իրականացրել անկայուն ժայռաբեկորների հարկադիր քարաթափման աշխատանքներ, որոնց ծավալը կազմել է մոտ 1 խմ:
Բերդի համայնքապետարանի ուժերով և ինժեներական տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհահատվածից: