Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին…Քվեարկությունն անվճար է…Աջակցե՛նք մեր պատվիրակին, քվեարկե՛նք Լեոյի օգտին

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։

Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը՝ ժամը 21:00-ն, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։

Քվեարկությունն անվճար է։

Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար.

այցելեք jesc.tv կայք,

դիտեք բոլոր ելույթների նախադիտումներն ամբողջությամբ,

անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):

Աջակցե՛նք մեր պատվիրակին, քվեարկե՛նք Լեոյի օգտին։
Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին։

Կիսվել ձեր ընկերների հետ