Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ

Վատ եղանակի պատճառով ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարական աշխատանքներն իրականացվում են փրկարարների հետիոտն խմբերի կողմից։

Այս մասին հայտնում է Իրանի ԱԻՆ մամուլի քարտուղարը։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացնում են արագ արձագանքման 40 խմբեր։ Եղանակային պայմանների պատճառով օդային որոնումը հնարավոր չէ։ Տեղանքը լեռնային է և բարդ։ Փրկարարները հնարավոր բոլոր ուղղություններից որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Նա նաև հայտնել է, որ վթարի վայրում ավելի քան 70 մետր բարձրությամբ հսկայական քարեր կան։

Կիսվել ձեր ընկերների հետ