Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ, իսկ Բամբակաշատում նրան դիմավորել են աղուհացով (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ․ այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում արդեն մեկ ամիս է գործում է նորակառույց մոդուլային մանկապարտեզը:

Այն նախատեսված է 144 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 500 մլն դրամ»,-գրել է Փաշինյանը։

 

Այնուհետև չնախատեսված կանգառ ունեցել Բամբակաշատում, որտեղ նրան դիմավորել են աղուհացով։

Կիսվել ձեր ընկերների հետ