«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) 36X36 կմ լուծաչափով առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների)օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ.
Ըստ շաբաթների մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն․
Փետրվարի 12-19-ը նորմայից բարձր 8-10 աստիճան,
Փետրվարի 19-ից մարտի 18-ը նորմայից բարձր 3-6 աստիճան,
Մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճան»։