Շառլ Միշելը ողջունել է Բրյուսելում Երևանի հետ հանդիպումները շարունակելու Բաքվի հանձնառությունը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումները։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր բլոգում։

«Ես ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար», — նշել է Միշելը։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ հինգշաբթի օրը Եվրախորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը միշտ աջակցում է Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումները»։

Կիսվել ձեր ընկերների հետ