«Հյուրանոցը հրաժարվել է պայմանավորվածությունից, և գիշերը մարդկանց թողել դրսում»․ Լուսինե Հարոյան

Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն Հրազդանում կա մի քընձըխ հյուրանոց, անունը Օրրան:

Սրանց մոտ սենյակներ էին ամրագրել Բագրատ Սրբազանի և երթի մասնակիցների համար, որ մի քանի օրվա հոգնատանջ քայլերթից հետո մարդիկ մի քիչ հանգստանային, բայց հետո էդ քընձըխ հյուրանոցը հրաժարվել է պայմանավորվածությունից և գիշերը մարդկանց թողել դրսում:

Ո՞նց եք կարծում, ինչի՞: Առնվազն պիտի ոզնի լինել՝ չհասկանալու համար: Հրազդանի քաղաքապետն է նիկոլաճիվաղ դավաճան ու եղկելի թշնամի սասուն միքայելյանի կամ ոնց Պավլիկ Մանուկյանն էր ճիշտ ասում՝ սուսանմիքայելյանի քընձըխ օտպրիսկ Սևակ  Միքայելյանը, որը, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ոչնչով չի տարբերվում ավագ սուսանից:

Պարզ է չէ՞ ամեն ինչ:nԱյն, որ սուսան միքայելյան նիկոլաճիվաղը պիտի նիկոլին հավասար խստագույն պատիժ կրի, կարծում եմ, ոչ մեկի մոտ մի վայրկյան կասկած չի հարուցում:

Էն սրիկա վիժվածքը, որ ասում էր, թե նիկոլի թուրք-ադրբեջանական խեղափոխությունը Արցախյան ազատամարտից կարևոր է, էն գարշելի տականքը, որ Վազգենի ԵԿՄ-ն պղծեց, համալրեց իր նման գարշահոտ աղբով, ովքեր հարձակվում էին Կիրանցում իրենց տունը կորցնել չցանկացող գյուղացիների վրա:

Բայց որ էդ հյուրանոցի սեփականատերը պիտի դառնա իզգոյ, իսկ դրան ցուցում տված մեզ քաջ հայտնի սուսանաճիվաղը դատվի, դա էլ այլևս ակնհայտ է»:

Կիսվել ձեր ընկերների հետ