ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեր զոհված հերոսներից Մխիթարի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը դատարանը ևս 2 ամսով երկարաձգեց:
Այն կերպարը, ով երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր հնչեցնում ֆրանսիահայ հերոս Միսակ Մանուշյանի հասցեին, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտերում նահատակվածի ծնողի տնային կալանքը երկարացնելու մասին:
Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարեցնողը դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին:
Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով՝ երկիր են ներկայացնում»: