Արսեն Գրիգորյանը, Անահիտ Մութաֆյանը, ինչպես նաև որդեկորույս ծնողները` Բագրատ սրբազանի հետ քայլում են Տավուշից դեպի Երևան

Տավուշում ակցիա իրականացնողները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Տավուշից ոտքով շարժվում են դեպի Երևան:

Տավուշի մարզի բոլոր գյուղերի բնակիչները միացել են Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչներին և Բագրատ սրբազանին:

Հայտնիներից երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո), դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ևս այստեղ են:

Մայիսի 9-ին նրանք ցանկանում ենք հասնել Երևան և իրենց պահանջներն հստակ ներկայացնել:

Նշենք, որ Բագրատ սրբազանին են միացել նաև 44-օրյա պատերազմից որդեկորույս դարձած ծնողները:

starnews.am

Կիսվել ձեր ընկերների հետ