Ողբերգական վթար Երևանում…1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել են հիվանդանոց:

Կիսվել ձեր ընկերների հետ